Հուլիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Եղվարդի խճուղու հյուրանոցներից մեկի մոտ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 3 անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթաշենի բաժանմունքում բերման ենթարկվածներից 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին շագանակագույն և սպիտակ փոշենման զանգվածներ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով։
Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածները մեթամֆետամին ու հերոին թմրամիջոցներ են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։











