Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայր ներխուժած ցուցարարները լողացել են նրա լողավազանում։ Տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շրի Լանկայի նախագահը փախել է Կոլոմբոյի իր նստավայրից։

Ռուսաստանում Շրի Լանկայի նախկին դեսպան Ուդայանգա Վիրատունգան ասել է, որ Ռաջապակսան արդեն լքել է երկիրը։