Կոլոմբոյում հրկիզել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեի առանձնատունը, գրում է BBC-ը։

Վերջին մեկ ժամվա ընթացքում Կոլոմբոյում ակտիվացել են անկարգությունները" Բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ։ 

Հիշեցնենք, որ այսօր ցուցարարները ներխուժել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայր, որը, ինչպես պարզվել է, լքել է երկիրը։