Եթե դրամի արժեւորումը չլիներ, գնաճը առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նշվեց, որ միայն հունիսին, երբ գնաճը կազմել է 10,3 տոկոս, այն առնվազն մեկ տոկոսային կետորվ բարձր կլիներ, իսկ ավելի երկար ժմանակահատված կտրվածքով գնաճը կարող էր մինչեւ 2 տոկոսային կետով բարձր լիներ:
«Տարվա վերջի դրությամբ գնաճի վերաբերյալ մեր նախորդ կանխատեսումը պահպանվում է՝ 8,5 տոկոս: Այդուհանդերձ, մեր նպատակն այն է, որ գնաճը հետ բերենք իր թիրախին կանխատեսելի ժամանակաշրջանում՝ 4 տոկոսի»,-ասաց Երիցյանը:











