Օգոստոսի 23-ին Երեւանում տեղի է ունենում Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստը»։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին։
Նիստին մասնակցում են Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ, Ազգային ժողովի գործող պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, փորձագետներ։
Նշենք, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից։











