Երեւանի Հանրապետության հրապարակում «Անկախության շարժման» հանրահավաքն ավարտվեց։

Հաջորդ հանդիպումը, ըստ դրա նախաձեռնող, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան եւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, տեղի կունենա Ազգային ժողովի այգում՝ Հայաստանի նոր վարչապետի ընտրության ժամանակ։ Սակայն կոնկրետ ժամկետներ չնշվեցին։

«Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Այդ օրը մենք ամբողջությամբ կշրջափակենք Ազգային ժողովի շենքը եւ ժողովրդի ճնշման տակ այս թշնամուն կզրկենք իշխանությունից։ Մենք նրան դուրս կշպրտենք: Նա ունի միայն մեկ անուն։ Հայաստանը չի կարող ղեկավարել մի արարած, որը խաբել է իր ժողովրդին, խաղաղությունը վերածել է պատերազմի, պատերազմում հաղթանակը վերածել է պարտության, իսկ պարտությունը՝ աղետի»,- ասաց Ղազարյանը։