Երեւանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրճատված օրակարգով անցկացրեց աշնանային նստաշրջանի առաջին նիստը։
Նշենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից հայտնել էին, որ սահմանային իրավիճակով պայմանավորված ավագանու նիստը կայանա։
Օրակարգում նախօրոք ընդգրկված 27 հարցերից քննարկվեց հինգը, որոնք անհրաժեշտ էին քաղաքի բնականոն կյանքը վարելու համար։
Նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը կրճատվածների շարքում էր եւ չքննարկվեց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի 49 զոհի մասին հաստատված տվյալ։











