Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է գան եւ անվստահություն հայտնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Այստեղ հիմա գալիս են պատգամավորները, ժողովուրդը ձեզ մեկ ժամ է տալիս։ Ստորագրած թուղթը բերում եք, որ անվստահություն եք հայտնել այս ճիվաղին. բերում եք եւ մնացածը մեր գործն է։ Հայաստանը Սիրիա չի լինելու, Հայաստանն ազատագրվելու է»,- ասաց Կարին Տոնոյանը։