Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին՝ սեպտեմբերի 15-ին առաջապահ խմբի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Տեւական ժամանակ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ վարչության պատասխանատվության ոլորտում իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված։ Այսօրվա դրությամբ ամենախաղաղ հատվածներն են, իհարկե, հայ-թուրքականն ու հայ-իրանականը։ Սահմանի հայ-իրանական հատվածին հարող տարածքներն ունեն որոշակի առանձնահատկություններ»,- ասաց Գոլուբիցկին։
Նրա խոսքով, Զինված ուժերի, ԱԱԾ-ի, ոստիկանության, իշխանությունների եւ Հայաստանի տեղի բնակչության հետ շփվելիս նրանք ձգտում են ապահովել սահմանների անվտանգությունը բոլոր ուղղություններով։











