Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 61-ամյա Բորիս Եղիազարյանը. ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Աղի լիճ կոչվող տարածքի հարակից բլրի վրա հայտնաբերվել է Բորիս Եղիազարյանի դիակը։ Կատարվում է նախաքննություն:











