Քիչ առաջ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ուժեղ քամուց ծառը տապալվել է, ինչի հետեւանքով վնասվել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Հիշեցնենք որ նախորդ տարի նույն վայրում եւս ծառը ընկել եւ մեքենա էր վնասել:

Բացի այդ, Դեմիրճյան փողոցում եւս հաստաբուն ծառը տապալվել է, այս անգամ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրա: