44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Բենիամին Նալբանդյանը ծնվել է 2001-ին՝ Ստեփանակերտում։ Որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ Բենիամինը Սլավոնական համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։
NEWS.am-ի հետ զրույցում Բենիամին Նալբանդյանի հայրը՝ Գառնիկ Նալբանդյանը, պատմեց, որ որդին զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ «Բայրաքթարի» հարվածից։
«Որդիս եղել է «Գրադ» մարտական մեքենայի հրամանատար եւ առաջին օրվանից մինչեւ հոկտեմբերի 25-ը մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։ Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 24-ին, ասաց՝ ամեն ինչ լավ է, դրանից երեք օր առաջ իրենց մեքենային էին խփել, ինքը հրաշքով կենդանի էր մնացել։ Մոտ 15-20 վիրավոր ընկերների հանել էր մարտի դաշտից»,- ասաց հայրը։
Անդրադառնալով Անկախության տոնի խորհրդին՝ Բենիամին Նալբանդյանի հայրն ասաց, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող բոլոր զինծառայողներն իրենց կյանքը չեն խնայել անկախության համար.
«Տղերքը երազել են արժանապատիվ անկախության մասին։ Մենք այսօր պետք է լրջորեն գիտակցենք ու հասկանանք այդ անկախության գինը»։
Մանրամասները՝ տեսանյութում։











