Գիտեմ, որ իմ տղայի երազած հայրենիքում ես պիտի ապրեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց ԲԴԽ անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանը։

Նշենք, որ Նաիրա Հովսեփյանի որդին՝ Գեւորգ Արշակյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ես համզված եմ, որ մեր երկրի ապագան լավ է լինելու։ Համբերություն մեր ժողովրդին, ճկուն միտք եւ խոհեմություն»,- նշեց Նաիրա Հովսեփյանը։