Ես իմ մտերիմներին, բարեկամներին զուտ միայն իմ բարեկամն ու մտերիմը լինելու բերումով երբեք որեւէ պաշտոնի չեմ նշանակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո կադրային բոլոր փոփոխությունները վերագրվել են իրեն, որ իր մտերիմներին է տեղավորում եւ քաղաքապետարանում, եւ վարչական շրջաններում:
«Փոխվարչապետ եղած ժամանակ, երբ իմ գրասենյակի աշխատակիցներին հավաքել եմ, նշանակել եմ, նրանցից երեւի թե միայն Վարագ Սիսեռյանին էի ճանաչում: Այսինքն ես ընտրությունը կատարում եմ միայն մարդկանց ունակությունների, նաեւ գաղափարներին ու սկզբունքներին հարելու հիմքով»,-նշեց նա:











