Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Դաշտադեմ գյուղում ձերբակալեցին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 30-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 15 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով  փաթեթ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են  նախաքննական մարմնին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։