ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 11-ը երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու:

Նշենք, որ երկար դադարից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» մասնակցում են ԱԺ աշխատանքներին:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

-              «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր: