Արտահանող ընկերությունների խնդիրները շատ են, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք արտահանման աննախադեպ աճ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հոկտեմբերին մեր արտահանումը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ աճել է 2,25 անգամ:  Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ընկերությունների ռուսական շուկայից դուրս գալու արդյունքում առաջացել է մեծ վակուում, որը մեր ընկերությունները  լցնում են: Այսինքն պետք է նայել եւ վնասները, եւ օգուտները: Կարող են լինել ընկերություններ, որ ասենք, հունիսին վնասով են աշխատել, օգոստոսին՝ գերշահույթով եւ այլն»,-ասաց նա:

Նախարարը նաեւ նշեց, որ այսօր նախարարությունում քննարկելու են որոշ կլասի արտահանողների հետ կապված փոխհատուցման հարցը. «Նաեւ շրջանառում ենք ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցություն տարամադրելու վերաբերյալ նախագիծ, սակայն դեռ որոշում չունենք»: