Աշխատանքներ տարվում են եւ հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Բաներ կան, որ չենք կարող հրապարակային ասել, բայց մեծ աշխատանք է տարվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, եւ մեր խողովակներով: Կարծում եմ՝ հնարավորություն կա բացվելու:

Բայց պետք է հասկանալ, որ նման միջադեպերը, ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական. ըստ երևույթին՝ այդպես է լինելու:», - ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ այս գործընթացում նախապայմաններ չկան. «Ադրբեջանի արածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաեւ նյեմբերի 9-ի համատեղ հայտարարության»: