Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում այսօր`դեկտեմբերի 25-ին, մանկապարտեզ է բացվում:

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և ընթացել մի քանի փուլերով՝ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ:

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով նոր գույք է ձեռք բերել կառույցը։

Վերանորոգումից հետո նոր խմբեր են բացվել և Ակներ, Վերիշեն բնակավայրերի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։