Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր` դեկտեմբերի 25-ին, տեղի է ունենում  Մխիթար Սպարապետ փողոցի բացումը։

Միջոցառմանը մասնակցում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սյունյաց  թեմի առաջնորդ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը:

Փողոցի շինաշխատանքերի մի մասը կատարվել է 2018 թվականին։ Մյուս մասը՝ 2021 թվականին։

Ընդհանուր արժեքը ավելի քան 200 միլիոն դրամ է։ Իրականացվել է պետություն համայնք համագործակցությամբ` 55 տոկոս համայնքի, 45 տոկոս պետություն համաներդրմամբ։