Գյումրի քաղաքում հունվարի 3-ին ոստիկանությունը Մյասնիկյան փողոցի տներից մեկից գողության փորձ կատարած տղամարդուն հայտնաբերել է զգեստապահարանում թաքնված։ Տղամարդը թաքնվել է, երբ միացել է տան ահազանգի համակարգը:

Ոստիկանները 44-ամյա գյումրեցի տղամարդու մոտ հայտնաբերել են 3 շղթա և կախազարդ: Պարզվել է, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: