Իրանը զգուշացրել է, որ թույլ չի տա Հայաստանի սահմանների փոփոխություն, բայց Արեւմուտքից նման հայտարարություններ չեն հնչել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ավելին, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ թույլ չի տա Թեհրանին ապակայունացնել իրավիճակը Կովկասում»,-նշեց նա։ 

Նրա գնահատմամբ՝ Իրանը ռազմական գործողությունների չի գնա, քանի որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելն անմիջապես կմիջամտեն եւ կաջակցեն Թուրքիային ու Ադրբեջանին։

«Բաքվի օգտին աջակցության հստակ հայտարարություն կար, բայց նույնպիսի աջակցություն չհնչեց Հայաստանի հասցեին։ Ինչու Արեւմուտքը չի խոսում այն մասին, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Արցախում, ինչի մասին հայտարարել է Ալիեւը։ Բալկաններում նրանք դա արել են»,-նկատեց Խաչիկյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Արեւմուտքը երկու տարի առաջ ոչինչ չի արել, իրական ճնշում չի գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։