Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցույց տան, որ փոխադարձ ատելության եւ թշնամանքի երկար դիրքերից անցումը պետք է ավարտվի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում «Շարժելով սարե՞ր. Անվտանգության ամրապնդում Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ:
«Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով ենք՝ մենք այն կավարտենք ավելի շուտ, քան ուշ: Եվ ես կարծում եմ, որ սա կարող է լավ օրինակ լինել, թե ինչպես կարող են պատմական լուրջ հակասություններ ունեցող երկրները հավաքվել եւ շրջել թշնամության էջը»,- ասել է Ալիեւը։











