Երեւանում, սեպտեմբերի 20-ին, Պաշտպանության նախարարության համարանիշներով սպիտակ «Toyota Prado» մեքենայով երկու երիտասարդ չեն ենթարկվել ոստիկանության պահանջին, եւ սկսել են քաշքշել իրավապահներին։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է տեսանյութը տրամադրած ընթերցողը, դեպքը տեղի է ունեցել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի մոտ, ժամը 19։00-ի սահմաններում։
Ոստիկանները փողոցը փակել են նախատոնական միջոցառումների համար, որին տվյալ դեպքում մասնակցել են երեխաներ։ Նրանց անվտանգության համար է փողոցը փակվել:
Ըստ ընթերցողի՝ ջիպով երիտասարդները չեն ցանկացել ճանապարհը շեղել, եւ փորձել են անցնել փակված փողոցով: Քաշքշուկի ժամանակ, երիտասարդներից մեկը ձեռքով փորձում էր փակել ընկերոջ բերանը, որ վերջինս չհայհոյի ոստիկաններին:
Տեսանյութը՝ NEWSmaker-ի։











