Հովհաննես Այվազովսկիի արձանի վիճակն անհանգստացնող է: Այս մասին ահազանգում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:Խոսքը Երեւանի կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող Հովհաննես Այվազովսկիի արձանի վիճակի մասին է:
Նախաձեռնությունը կոչ է անում քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել արձանի մաքրման աշխատանքները:Նախաձեռնության ակտիվիստները նկարահանել են Այվազովսկիի արձանը:











