Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ազգային ժողովի մոտ անվտանգությունն ուժեղացվել է: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոացվել եւ այդ գործընթացը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՊՆ-ի՝ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  եւ վիրավորներ:

Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Իսկ արդեն ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ:

ԱԺ-ն չեղարկել է ԱԺ արտահերթ նիստը: