Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակներում տեղի ունեցած զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեւորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածություններին համապատասխան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին։
Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման թեման
Պատմություն











