Մոտ 30 կարմիր բերետավորները ձեռքերս ոլորելով վայրենի ձեւով բերման ենթարկեցին, կարծես դարի հանցագործին էին բերման ենթարկում: Այս մասին ազատ արձակվելուց հետո լրագրողներին հայտնեց զոհվածի հայր Վահիդ Սահակյանը:

«Բերեցին բաժին, ավելի վատ ձեւով աչքերս շորով կապեցին, բարձրացրին 4-րդ հարկ: Իմ հանդեպ շատ վատ է վերաբերվել ավագ լեյտենանտը: Սաղ խառնվել էին իրար, ամոթ Աշոտին, 2020 թվականին նա Ռեմբո էր, ամբողջ Ջաբրայելը ազատագրեց: Հազարավոր տղաներ զոհվեցին, որ իրեն դուրս հանեին պատերազմի դաշտից, արա, չես ամաչում, տղա չե՞ս, գնացել կնոջ հանդեպ բողոք ես ներկայացնում, Աշոտ ամոթ քեզ, նորից եմ ասում՝ դու տղա չես, գիշերը եկեք, նորից տարեք ինձ»,-ասաց նա:

Զոհվածի հայրը նշեց, որ հնարավոր է՝ Փաշինյանի որդին թմրանյութ օգտագործած է եղել, պետք էփորձաքննության ենթարկել. «Լավ է՝մեքենան դանդաղ է եղել, իրեն վնաս չի հասցվել կամ այլ մեքենայի տակ չի ընկել»:

Մանրամասները՝ տեսանյութում: