Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Սարդարապատի հուշահամալիրից, ավելի վաղ ժամանել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դեսպաններ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշենք, որ հուշահամալիրը առավոտից փակ է քաղաքացիների եւ լրագրողների համար:
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:











