Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքով սողանքի գոտում 35 մեքենա է մնացել։Նոյեմբերյանի եւ Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ։ Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա։ Փրկարարները դեռ չեն հասցրել օգնություն ցույց տալ բոլորին եւ սողանքի տակ  մնացած մեքենաներ կան: Դեպքի վայրում են ԱԻՆ, ոստիկանության եւ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ճանապարհը շարունակում է փլվել, ինչը փրկարարական աշխատանքների համար հավելյալ դժվարություններ է ստեղծում: 

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: