Ռուսաստանը բացասական է վերաբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու մտադրությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմը բազմիցս իր բացասական վերաբերմունք է հայտնել այդ մտադրությանը։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասել է նա։