Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի ու Փաշինյանի հալածանքներից տուժած մեր բոլոր քաղաքացիների ընտանիքներին, որ էն ցինիկ ծիծաղը, որ երեկ տեսանք իր դեմքին, իր դեմքից կմաքրենք մեկընդմիշտ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:
Նա հայտարարեց, որ Փաշինյանը ստեց, երբ ասաց, որ իբր բուհի միջոցների հաշվին Աշոտյանը իր համար անշարժ գույք է գնել. «ՔԿ-ի հայտարարությունից անգամ պարզ է, որ այն գույքը, որ գնվել է այդ գործարքով, մինչ օրս նստած է ԵՊԲՀ բալանսին:
Հարցին, թե արդյոք Աշոտյանը քաղբնտարկյալ է, Փաշինյանն ինչ-որ պատասխան տվեց: Ինձ Փաշինայնի ասածն էդքան էլ չի հետաքրքրում, կարծում եմ, որ թե՛ հանրությանը, թե՛ մեր միջազգային գործընկերներին շտ ավելի կհետաքրքրի ԵԺԿ-ի, Կենտրոնամետ դեմոկրատների կազմակերպության, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի արձագանքը, որոնք բոլորը որպես քաղաքական հալածանք են բնորոշել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները», - ասաց Մամիջանյանը։











