Մոդուլային ռեակտորները նորություն չեն: Դրանք քննարկվել, նախագծվել, թղթի վրա գծվել են ավելի քան 20 տարի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, «Նոր միջուկային բլոկ Հայաստանի հանրապետության էներգետիկայի և ազգային անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմության և էներգիայի պահպանության ամբիոնի վարիչ Մերի Ղազարյանը։ 

Փորձագետն ասաց, որ Պոլիտեխնիկական համալսարանն ունի միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն, որը հիմնադրվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ, որում դեռևս 2010-2012թթ. փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ամերիկացի մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում էին լրացուցիչ սեմինարներ։

«Այն ժամանակ՝ 2010 թվականից մինչև 2012 թվականը նախատեսվում էր, որ 2022 թվականին պետք է գործարկվի առաջին մոդուլային ռեակտորը, այսինքն՝ 10 տարի անց։ Այսօր, ինչպես ներկայացրին մեր գործընկերները, ենթադրվում է, որ առաջին մոդուլային ռեակտորը կշահագործվի 2029-2030 թվականներին, այսինքն՝ գումարած 10 տարի։ Իսկ մենք ունե՞նք երաշխիք, որ 2029-2030թթ. կարո՞ղ է իրականում նման ռեակտորը շահագործման հանձնվել» - հարցրեց փորձագետը:

Միաժամանակ նա համաձայնեց իր գործընկերների հետ՝ նշելով, որ Հայաստանն այն երկիրը չէ, որ իրեն թույլ տա նոր էներգաբլոկ կառուցելու շքեղությունը, ինչը դեռ հարցականի տակ է։

Նրա խոսքով, կլոր սեղանի մասնակիցները մեկ հարց չեն քննարկել. եթե ցանկանում են, որ որևէ երկրի կազմակերպություն 2036 թվականին Հայաստանի համար ռեակտոր կառուցի, ապա այդ պատվերը պետք է արվի առնվազն 10 տարի առաջ, այսինքն՝ 2036թ. 2026թ։