«Խաչակիրներ» ջոկատի անդամները, որոնք բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց, քիչ առաջ բացեցին Տիգրան Մեծի պողոտան։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են բացել Լաչինի միջանցքն Արցախ սնունդ հասցնելու համար։ Հակառակ պարագայում նրանք սպառնում են սեփական ուժերով բացել այն։











