Երեւանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը կընթանա Տիգրան Ավինյանի, Հայկ Մարությանի եւ Մանե Թանդիլյանի միջեւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ կոալիցիայի կգնա բոլորի հետ բացի ՔՊ-ից։ Հայկ Մարությանը դեռեւս չի հայտարարել, բայց հուսով եմ՝ կհայտարարի։ Մյուս ուժերի մասով ժամանակը ցույց կտա։ Անգամ սոցհարցումներ կան, որոնցով Մարությանն առաջին տեղում է։ Հենց անձերի մակարդակով Մարությանի վարկանիշը բարձր է Ավինյանի վարկանշից։ Պարզապես մինչեւ սեպտեմբերի 17-ն այսօրվա իշխանության նախկին եւ ներկա համակիրները չեն հասկանալու՝ որն է սեւը, որը՝ սպիտակը։ Կարծում եմ՝ Մարությանն իշխանության պրոյեկտը չէ, բայց հարց է՝ ով է սեւ, ով՝ սպիտակ։ Ամեն դեպքում ընտրությունների ելքը կանխորոշված չէ, որովհետեւ իշխանության վարկանիշն էլ բարձր չէ։ Այս վիճակը գալիս է պատերազմից հաջորդած ապատիայից, որից մեր հասարակությունը դեռեւս չի կարողացել ուշքի գալ»,- ասաց նա։











