Մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը։ Շարժումը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին։
Հիշեցնենք, որ ընտրությունների համար առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երեւանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։
Մինչ օրս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։











