Իռլանդիայի հավաքականը Դուբլինում 2:1 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականին: 

60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:

Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը: Հայաստանի հավաքականը խաղում է տասը ֆուտբոլիստներով: