Հայաստանում ավանդաբար մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու նկատմամբ։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա տեղեկացրել է, որ ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի բուհերում։
«Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը»,- հավելել է Միշուստինը։
Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որը Պուտինի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է դասավանդման որակի բարձրացման և նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ կապված բոլոր տարրերը։
«Մենք նաև ուրախ ենք, որ Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ Հայաստանի բոլոր դպրոցներին մոտ 50 հազար դասագիրք կտրամադրենք»,- եզրափակել է Միշուստինը։











