Ընդհանուր առմամբ, չնայած բոլոր մարտահրավերներին և միջազգային ծանր իրավիճակին, Եվրասիական տնտեսական միությունը լավ է զարգանում։ Միության ներսում ապրանքաշրջանառությունն աճում է կայուն տեմպերով, և սա մեր տարածաշրջանային գործերի սակավաթիվ դրական նրբերանգներից մեկն է։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այժմ կենտրոնացած ենք 2020-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման վրա, աշխատում ենք Սանկտ Պետերբուրգի հռչակագրի նախագծի վրա։ Դրանում շատ պոստուլատներ ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց կան նրբերանգներ, որոնք պետք է լրացուցիչ քննարկվեն:

Հիմնական խնդիրն այն է, որ կան հետագա տնտեսական ինտեգրման որոշ նրբերանգներ, որտեղ երկրների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են։ Կարծում եմ՝ կոնկրետ լուծումներ գտնելու հնարավորություն կա։

Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված բազմաթիվ նրբերանգներ կան։ Սկզբունքային կարևորություն ունի  իրական ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը։ Կարևոր է նաև համակարգել մեր կառավարությունների վարկա-ֆինանսական քաղաքականությունը, և մենք շատ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ:

Մեր հիմնական նպատակն է զարգացնել մեր երկրների տնտեսությունները և բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը։

Մենք տեսնում ենք որոշ ազդանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ այլ երկրներ նույնպես շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- ընդգծել է Փաշինյանը։