Պրիգոժինը բարդ ճակատագիր ունեցող, բայց տաղանդավոր մարդ էր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ցավակցություն է հատնել Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին։

««Վագները» ծանրակշիռ ավանդ է ունեցել Ուկրաինայում նացիզմի դեմ պայքարում, մենք դա երբեք չենք մոռանա », – նշել է Պուտինը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Ռուսաստանի Տվերի մարզում կործանվել էր գործարար, ՄՌԿ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող Embraer  ինքնաթիռը, դրանում գտնված բոլոր 10 անձինք զոհվել են։

Զոհերի թվում են ինքը` Պրիգոժինը, Վագների հրամանատար Դմիտրի Ուտկինը և կազմակերպությանը սպառազինություն մատակարարող Վալերի Չեկալովը։