Քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզարշավի շրջանակներում այսօր Նոր Նոր վարչական շրջանում է: Այստեղ նոր կառուցված մարզահրապարակում երեխաները կտրեցին կարմիր ժապավենը եւ ըստ էության, բյուջեի միջոցներով կառուցված հրապարակը ծառայեցվեց իշխող ուժի թեկնածուի քարոզչությանը:
«Էրեխեք, շա՞տ եք արևին կանգնել, եկե'ք շուտ կտրեք լենտը»,-ասաց Ավինյանը՝ դիմելով երեխաներին:
Ավինյանը երեխաներին հարցրեց, թե ո՞նցն է դաշտը եւ ստացավ պատասխան «շատ ընտիր»:











