Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ԵՊՀ-ի մասնաշենքի պատուհանից ուսանողները ծածանեցին Արցախի դրոշը՝ այդպես ողջունելով դաշնքի անդամներին:
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը նախ ողջունեց այդ ուսանողին, ապա ասաց. «Արցախը մեր աջակցության կարիքն ունի, եւ այսպիսի դրոշներ մենք պետք է տեսնենք մեր քաղաքի բոլոր շենքերում, բոլոր օբյեկտներում եւ ամենուրեք: Հայաստանն ու Արցախը մեկ միասնական համակարգ են եւ դա քանդողը պետական դավաճան է: Մենք պետք է միասնական վերջ դնենք Նիկոլ Փաշինյանի ստի ու կեղծիքի իշխանությանը, եւ ապահովենք անվտանգություն ու խաղաղություն մեր երկրի համար: Մենք ասում ենք՝ ուսանողությունը պետք է ոտքի կանգնի եւ տեր կանգնի մեր հայրենիքին»:











