Մեր ժողովուրդը ասում է՝ ո՞ւմ կովն էլ բառաչի, քոնը լավ կանի լռի։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։

«Մեզ մոտ այսպիսի արտահայտություն կա՝ ում զամբիկն էլ․․․ բառաչի՝ քոնը լավ կանի՝ լռի... Դե, կով, ձի, միեւնույն է, կենդանի, մի խոսքով»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ «Վալդայ» միջազգային ակումբում։