Խորեն Գրիգորյանը, լինելով ազգագրագետ, անպայման շարունակելու է մնալ շինբարեկարգման բաժնում:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հենց լինելով ազգագրագետ, պարտադիր շարունակելու է մնալ շինբարեկարգման բաժնում: Ես ողջունում եմ լավ աշխատանքը, ես ողջունում եմ բարեխիղճ աշխատանքը և չեմ ողջունում կեղծ ստերի հիման վրա մարդկանց վատաբանելը», - ասաց Ավինյանը։