Ազգային ժողովի Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:  

Օրակարգում է մասնավորապես, հետեւյալ ոլորտների վերաբերյալ քննարկումները.

Արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ եւ կապ,  տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում,  տնտեսական մրցակցության պաշտպանություն անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն եւ ջրային տնտեսություն: