Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։ Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը։

Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։

Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։