Զենքի վաճառքը արվում է անաղմուկ, դրա մասին կարող են լինել պայմանագրեր, հայտարարություններ, բայց թե կոնկրետ ինչ, երբ, ինչպես եւ ինչի համար, դա արդեն ավելի փակ տեղեկատվություն պետք է լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտըպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հիմա սրանք օր առաջ, դեռ գոյություն չունեցած տեղեկատվությունը տարածում են: Հետեւաբար, ես եւ մյուսներն իրավունք ունենք ենթադրելու, որ քարոզչական նշանակության խնդիրներ են լուծում, հերթական անգամ ժողովրդին խաբելու խնդիր»,-ասաց նա: