Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մեկնարկել է մկրտության մեծ արարողություն։

Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ  Մասիսի տարբեր համայնքներում ապաստան գտած արցախցի ընտանիքիների 140 երեխաներ են այսօր կմկրտվեն՝  7 կնքահայրերով ու 7 քահանաներով։ Կնքահայրերից մեկն էլ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։

Մինչ այդ,  քահանաները  Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին  հրավիրել էին հանդիպման։ Արարողությանն  ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին։

Նշենք, որ այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։