Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցությունը կշարունակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 14-ին ասել է կառավաևող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Նա նշել է, որ դրանում ոչ մի հակաօրինական բան չկա, եւ այդ համագործակցությունն ուղղված չէ բանակցությունների դեմ։ Եղոյանը նշել է, որ ցանկացած պետություն զինում է իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։

«Ինչպես Ադրբեջանն է զինում իր բանակը իր գործընկերներից զենք գնելու միջոցով, այնպես էլ մենք ենք գնում սպառազինություն եւ ռազմական տեխնիկա մեր գործընկերներից։ Խաղաղության պայմանագրի համար ամենից կարեւորը քաղաքական եւ ռազմաքաղաքական հավասարակշռության ստեղծումն է տարածաշրջանում։ Խաղաղության պայմանագիրը ամրագրում է գործող իրավիճակը հողի վրա»,- ընդգծել է պատգամավորը։