Երեւանում LaGalleria Woman խանութում օրերս տեղի ունեցավ Ermanno Schervino 2011-2012 հավաքածուի վերնազգեստների ցուցադրություն,  որին ներկա էր նաեւ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Թոնի Շերվինոն (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանում 2008 թ-ից  LaGalleria Woman-ը պաշտոնապես ներկայացնում է Ermanno Shervino բրենդը:

Թոնի Շերվինոյի այցը Երեւան նաեւ պայմանավորված է  քաղաքապետարանի կողմից կազմակերպված` Երեւանում Տոսկանայի շաբաթվա հետ: Ermanno Schervino-ի հագուստի ցուցադրություն տեղի կունենա նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում. կներկայացվի այն հանգուստը, որը կրել է Շերը:

Ermanno Shervino ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին դիզայներ Էրմանո Շերվինոյի  եւ ձեռներեց Թոնի Շերվինոյի նախաձեռնությամբ:  Մասնագետների գնահատականներով`  Ermanno Shervino  բրենդը  նորաձեւության աշխարհում համարվում է իտալական բարձր նորաձեւության ցուցանիշ:

Թոնի Շերվինոն բացառիկ հարցազրույց տվեց NEWS.am–ին:

Պատմեք Ermanno Schervino բրենդի ֆիրմային ոճի մասին:

Կանացի եւ ինտերնացիոնալ, սակայն  ոչ երբեք աչք զարնող ոճն է: Մեզ համար գլխավորը զուսպ լինելն է, որքան քիչ` այնքան լավ սկզբունքով: Մեր հագուստը սեքսուալ է,  բոյց ոչ վուլգար:

Մենք նաեւ կանացի ներքնազգեստ ենք պատրաստում, որտեղ գլխավոր սկզբունքը սեքսուալությունն է: Ողջ հագուստը պատրաստվում է Տոսկանայում: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք կրքով եւ ձգտում ենք ամենաբարձր որակը տալ մեր արտադրանքին: Ermanno Schervino-ի հավաքածուում շատ են ձեռքի աշխատանքները:

Ի՞նչ եք կարծում` կինը գեղեցիկ ներքնազգեստ գնում է տղամարդու աչքերի, թե՞ իր համար:

Կանացի ներքնազգեստը, առաջին հերթին, պետք է ուրախություն պատճառի կնոջը: Եւ կանայք, առաջին հերթին, առաջնորդվում են հենց դրանով:

Ինչպե՞ս է հայ գնորդը արձագանքում Ermanno Schervino բրենդին:

Հայաստանը մեզ համար շատ լավ գործընկեր է: Գնորդների արձագանքները նույնպես շատ լավ են: Հայաստանում մեր գնորդները շատ  կիրթ են:

Հավաքածուների ստեղծման գործընթացում ի՞նչն է Ձեզ համար տաբու համարվում:

Մենք երբեք ցածրորակ նյութեր չենք օգտագործում, որոնք մեր  հագուստին էժանագին տեսք կհաղորդեն:  Որքան թանկ` այնքան լավ:  Մենք վայրի կենդանիների կաշի ենք օգտագործում միայն նրա համար, որ կինը Ermanno Schervino-ի հագուստում իրեն հարմար եւ նեկայանալի զգա: Սակայն մենք երբեք չենք օգտագործում եզակի կենդանիների կաշի:

Ի՞նչով է Ձեզ համար հիշվում Հայաստանը:

Այստեղ ես ինձ ինչպես տանն եմ զգում. նույնքան լավ, ինչպես Իտալիայում: Ինձ շատ է դուր գալիս հայկական խոհանոցը,  ինձ շատ է դուր գալիս հայ ժողովրդի հյուրընկալությունն ու բերյացկամությունը:  Յուրաքանչյուր անգամ ուրախությամբ եմ այցելում Հայաստան: Հայաստանում ես տանն եմ:

Զրուցեց Մարիա Ասատրյանը